Բաժանորդագրվել
Ռուբիոն մեկնելու է Ֆիլիպիններ և մասնակցելու է ԱՍԵԱՆ–ի գծով միջոցառումներին:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն պատրաստ է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուբիոն այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով ռուս և չինացի գործընկերների հետ հնարավոր շփումների մասին հարցին։
Ռուբիոյի խոսքով՝ հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա:
Նա հուլիսի 19-23-ը կմեկնի Ֆիլիպիններ: Այցի ընթացքում կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գծով միջոցառումներին: