Թրամփն առաջարկել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում

Բաժանորդագրվել

Նման առաջարկով ԱՄՆ առաջնորդը դիմել է հանրապետականներին:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը անհրաժեշտ է ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամերիկյան օրինագծում:

«Արժե, որ հանրապետականները Իրանին ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում»,-գրել է նա Truth Social-ում:

Նշենք, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը նախատեսում է Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցների ընդլայնում և երկրորդային պատժամիջոցների սահմանում այն պետությունների ու ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են ՌԴ-ի հետ։ Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսի կողմից դեռևս չի ընդունվել:

Leave a comment