Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում | ՄԱՄՈՒԼ.ամ

2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
     Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.2 անգամ։
     Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
     Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի և գրիպ Ա տեսակի H1pbm09 ենթատեսակի հարուցիչներ, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները:

Leave a comment