Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է։
Պատճառն ուժեղ քամին է։
Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն