Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 379 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Լենինգրադի, Վլադիմիրի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները:


Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել է յոթ մարդ, 2 տասնյակից ավելի քաղաքացի վիրավորվել է: Մոսկվայի մարզում նավթաբազա է հրդեհվել։ Մոտակա տարածքներում տարհանում է իրականացվել: Կան տուժածներ: Վլադիմիրի մարզում էլ բնակելի կառույցներ են վնասվել: Զոհեր կան Ղրիմում:


Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը գերատեսչության կոլեգիայի նիստ է անցկացրել։ Քննարկվել են Դաշնության Զինված ուժերի արդիականացման, մարտական գործողություններին աջակցության, օդային հարվածների ուժեղացման, ուկրաինական հարվածների հակազդման և ռազմական մատակարարումների հետ կապված հարցեր:


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էլ հայտարարել է, որ ռուսական ուժերը մեծացնում են ռազմական արտադրությունը և ցանկանում են բուֆերային գոտի ստեղծել Ուկրաինայի հյուսիսում: Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում տարածքներ գրավելու մտադրությունից

Դիտումների քանակ2

Leave a comment