Վերջին 24 ժամվա ընթացքում խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մոսկվայի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել, հայտարարել է մազպետ Անդրեյ Վորոբյովը։
Նրա խոսքով՝ 23 մարդ միջին, հինգը՝ բավարար, իսկ ութը՝ ծանր վիճակում են։ Բոլոր տուժածները բժշկական օգնություն են ստանում։
Վորոբյովը նաև հայտնել է, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Էլեկտրոստալի Արևմտյան փողոցում մանկապարտեզի շենքի վրա։ 100 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը մարվել է, երեխաները և անձնակազմը չեն տուժել։