Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել:
Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնել է, որ 2 կանչ ստացվել է Արզնի, 1-ը՝ Նուռնուս, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրերից։
«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- հայտնեց տնօրենը։