Քուվեյթի զինված ուժերը հայտարարել են իրանական հարձակման մասին

Քուվեյթի զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի իրականացրած հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են երկրի բանակի մի շարք օբյեկտներ և ռազմական ճամբարներ։

Հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվել են Քուվեյթի ցամաքային զորքերի մի շարք զինծառայողներ։

Նշվում է նաև, որ հարձակման թիրախում են հայտնվել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ էլեկտրակայանը և աղազերծման կայանը։ Ըստ Քուվեյթի զինված ուժերի՝ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են օբյեկտի մի շարք հատվածներ և էներգաբլոկներ, իսկ բեկորներն ընկել են երկրի տարբեր շրջաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment