ՍԱՏՄ-ն ներկայացրել է «TRACES» համակարգում գրանցման կարգը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։
Այս մասին հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ snund@ssfs.am կամ ssfs@ssfs.am հասցեներով, կամ թղթային տարբերակով)։
ՍԱՏՄ-ն նշում է, որ գործընթացը տևում է մինչև 5 աշխատանքային օր՝ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով։
Ստուգում և նմուշառում տնտեսվարողի մոտ գործընթացը տևում է 10-15 աշխատանքային օր՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։
Գրանցումը կատարվում է, երբ համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։
Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am , հետևյալ հղումով՝ https://snund.am/hy/page/news/2359/74։