«Լռությունը համակեցություն է անարդարության հետ»․ Թագուհի Թովմասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակս այսօր հանձնել եմ։
     Նամակում առանձնակի ընդգծել եմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը, որոնք շարունակում են գտնվել ապօրինի կալանքի տակ՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ։ Նրանց պահումն ու ցմահ դատապարտումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում են, այլև` քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։
     Միևնույն ժամանակ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի խնդիրը։ ՀՀ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների շարունակական ներկայությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և ուղիղ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգությանը։ Սա
     պահանջում է հստակ միջազգային քաղաքական գնահատական և գործողություն։
     Երբ ռազմագերիները պահվում են որպես առևտրի առարկա, իսկ ինքնիշխան պետության տարածքները՝ ուժի կիրառմամբ վերահսկվում են, լռությունը այլևս չեզոք դիրքորոշում չէ։
     Լռությունը համակեցություն է անարդարության հետ։
     Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների իրավունքները և պետական ինքնիշխանությունը չեն կարող զոհաբերվել աշխարհաքաղաքական հաշվարկներին»։

Leave a comment