Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ՝ «Ստարոբիլսկում երիտասարդ կանանց և տղամարդկանց զանգվածային սպանության» համար, «Զապորոժյեի ԱԷԿ-ի բազմակի ռմբակոծության և դրա գլխավոր ինժեների սպանության» համար, «Հրեշտակների պողոտայի» համար, դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների երկարատև ռմբակոծության համար, «բանտարկյալների խոշտանգումների» համար, «լրագրողների սպանության՞ համար, և «Հյուսիսային հոսք» գազատարի ռմբակոծության համար։ Այս մասին գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ «Կիևին հարվածելու» համար։
«Կասկած չկա, որ ԵՄ-ն անպայման պատժամիջոցներ կկիրառի «Թեհրանի ռմբակոծության» համար, այնպես չէ՞»,- հեգնել է Զախարովան։