https://arm.sputniknews.ru/20260717/mahacel-e-urakhneri-ev-hnaramitneri-akumbi-rezhisvory-aleqsandr-masljakvovi-ajrin-104759537.html
Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի ռեժիսորը` Ալեքսանդր Մասլյակովի այրին
Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի ռեժիսորը` Ալեքսանդր Մասլյակովի այրին
Sputnik Արմենիա
ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել ռեժիսորի մահվան կապակցությամբ։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T18:05+0400
2026-07-17T18:05+0400
2026-07-17T18:05+0400
ալեքսանդր մասլյակով
կին
ռեժիսոր
ուրախների և հնարամիտների ակումբ (ուհա)
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754297_0:33:1180:697_1920x0_80_0_0_44fbb7a81fa9a7f3a6a48e0708a9465c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան (Ալեքսանդր Մասլյակովի այրին)։ Նա 78 տարեկան էր։«Այսօր ՈւՀԱ-ի մեծ ընտանիքը ցավով հայտնում է անդառնալի կորստի մասին. մահացել է Սվետլանա Անատոլևնա Մասլյակովան։ Կյանքից հեռացել է մեծ կին ռեժիսոր, արի անունը դարձել էր ՈւՀԱ-ի խորհրդանիշը», – ասվում է ակումբի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել ռեժիսորի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Մասլյակովան «Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցն էր»։«Նա կարծրատիպեր էր կոտրում՝ ճանապարհ հարթելով բազմաթիվ սերունդների համար, եղել է Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցը և միշտ օրինակ է ծառայել ՈւՀԱ-ի սկսնակ անդամների համար։ Մենք միշտ կհիշենք նրան», – ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ ՈւՀԱ-ի անփոխարինելի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը կյանքից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 82 տարեկան հասակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754297_104:0:1076:729_1920x0_80_0_0_df655862bb0715f1052e97a1e0592e8f.jpg.webp
ալեքսանդր մասլյակով, կին, ռեժիսոր, ուրախների և հնարամիտների ակումբ (ուհա), մահ
ալեքսանդր մասլյակով, կին, ռեժիսոր, ուրախների և հնարամիտների ակումբ (ուհա), մահ
ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել ռեժիսորի մահվան կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան (Ալեքսանդր Մասլյակովի այրին)։ Նա 78 տարեկան էր։
«Այսօր ՈւՀԱ-ի մեծ ընտանիքը ցավով հայտնում է անդառնալի կորստի մասին. մահացել է Սվետլանա Անատոլևնա Մասլյակովան։ Կյանքից հեռացել է մեծ կին ռեժիսոր, արի անունը դարձել էր ՈւՀԱ-ի խորհրդանիշը», – ասվում է ակումբի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել ռեժիսորի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Մասլյակովան «Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցն էր»։
«Նա կարծրատիպեր էր կոտրում՝ ճանապարհ հարթելով բազմաթիվ սերունդների համար, եղել է Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցը և միշտ օրինակ է ծառայել ՈւՀԱ-ի սկսնակ անդամների համար։ Մենք միշտ կհիշենք նրան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ ՈւՀԱ-ի անփոխարինելի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը կյանքից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 82 տարեկան հասակում։