Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, 36-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

36-ամյա տղամարդու տնօրինած՝ Երևանյան փողոցի հասցեներից մեկում գտնվող սննդի կետում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երկու ողորկափող հրացան, 3 ատրճանակ, տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 56 փամփուշտ, զրահաբաճկոններ և ինքնաձիգի փամփշտատուփ։

Կատարվում է նախաքննություն:

Leave a comment