Կաթիլով ջուր են տալիս, էն էլ՝ թունավոր. բյուրեղավանցիները «Վեոլիա Ջրից» պատասխան են ուզում

https://arm.sputniknews.ru/20260717/katilvov-jur-en-talis-en-el-tunavvor-bjureghavancinery-vevolia-jric-pataskhan-en-uzum-104753623.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Կաթիլ-կաթիլ ջուր են տալիս, էն էլ՝ թունավոր. բյուրեղավանցիները «Վեոլիա Ջրից» պատասխան են ուզում

Sputnik Արմենիա

Կաթիլ-կաթիլ ջուր են տալիս, էն էլ՝ թունավոր. բյուրեղավանցիները «Վեոլիա Ջրից» պատասխան են ուզում

2026-07-17T17:02+0400

true

PT3M20S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754029_114:0:1075:721_1920x0_80_0_0_e1fe95b0e1c9679d368e1f2a192f4b75.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«վեոլիա ջուր» ընկերություն, բյուրեղավան, թունավորում, видео

«վեոլիա ջուր» ընկերություն, բյուրեղավան, թունավորում, видео

Բաժանորդագրվել

Բնակիչները վստահ են, որ «Վեոլիա Ջուրն» իր չկատարած աշխատանքի հետևանքը փորձում է բարդել իրենց վրա և հայտարարում է, թե թունավորումը ջրից չէ։

Բյուրեղավան համայնքի բնակիչները, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ավագանու անդամների հետ, 3-4 մեքենայով գնացել են Երևան` «Վեոլիա Ջրի» գրասենյակից պարզաբանումներ ստանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բնակիչներից Մարինե Զուռնաչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել, ամբուլատոր բուժման են դիմել 30 քաղաքացիներ, մեծ մասը 4-5 տարեկան երեխաներ են։

«Մենք կամ ջուր ունենք` նորմալ չի, կամ ջուր չունենք։ 2 ամսվա մեջ Բյուրեղավանից ջրից թունավորման 2-րդ դեպքն է։ Ո՞վ է պատասխան տալու մեր առողջության, մեր կորցրած ժամանակի, կորցրած ֆինանսների համար։ Ինչի մենք պարտավո՞ր ենք իրանց չկատարած աշխատանքի համար այսքան գումար ծախսել։ Հիմա ես «Վեոլիա Ջրի» տնօրենին հարց եմ տալիս, ասում եմ` այսօր երբ ջրամատակարարումը վերականգնվի, ինչքանո՞վ եք դուք համոզված, որ մենք մաքուր ջուր ենք խմելու։ Ինձ ասում են` նմուշառումը վերցրել ենք, պատասխանը կլինի 3– 4 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև էդ վարակվենք հա՞, մահացու դեպքեր լինեն, նոր իրենք ոտքի կանգնե՞ն»,–ասաց Զուռնաչյանը։

Նա վստահ է, որ «Վեոլիա Ջուրն» իր չկատարած աշխատանքի հետևանքը փորձում է բարդել բնակիչների վրա և հայտարարում է, թե թունավորումը ջրից չէ։

Բնակիչները դժգոհ են, որ թունավորումների մասին տեղեկությունն իրենց շատ ուշ է հասել, համատարած չի հայտարարվել, որ բնակիչները ծորակից ջուր չխմեն։

Բնակչի խոսքով` շատ ծանոթներ ունի, որոնք այժմ հոսպիտալացված են։ Բայց քիչ չեն նաև այն դեպքերը , երբ մարդիկ մնաում են տանը, փորձում ինքնուրույն լուծել խնդիրը։

«Մարդիկ արդեն չեն ուզում գնան հիվանդանոց, այնպես չի, որ հոսպիտալացումը հաճելի զգացողություն է։ Տունը ռեգիդրոնով, կաթիլային միացնելով պայքարում են։ Գնացեք դեղատներ արդեն ռեգիդրոնի պակաս կա։ Ինչի՞ է էս համայնքը սենց անտերություն մատնված, ես չեմ հասկանում»,–ասաց կինը։

Մյուս բնակիչն էլ, որը չուզեց ներկայանալ, նշեց, որ իր երկու երեխաները՝ 5 և 8 տարեկան, ևս թունավորվել են, սակայն հոսպիտալացման համար չեն դիմել, քանի որ երեխաները ջերմություն չունեն։

Նրա խոսքով` նախորդ թունավորումից հետո երեխաներից մեկի մոտ է աղիքային վարակ եղել։ Ավելի քան մեկ ամիս ծորակից ջուր չեն խմել։

«Գիշերը երկու երեխաներս վատացան, փսխում էին, փորացավ ունեին, հասկացանք, որ էլի թունավորվել են։ Առավոտյան հենց արթնացել եմ, միանգամից խանութներից ջուր ենք գնել, ասել եմ՝ հանկարծ չխմեք էլ էդ ջրից։ Ինչքան ժամանկ է արդեն, որ մեզ մոտ ջրի խնդիր էլ կա, օրվա մեջ մի քանի ժամ են ջուր տալիս, կաթիլ–կաթիլ հավաքում ենք, էն էլ` թունավոր»,–ասաց նա։

Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ։

Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։

Leave a comment