Իսրայելն ԱՄՆ հարկատուների փողերն օգտագործում է քննադատողներին լռեցնելու համար․Արաղչի

https://arm.sputniknews.ru/20260717/israjeln-amn-harkatuneri-pvoghern-ogtagvortsum-e-qnnadatvoghnerin-lrecnelu-hamararaghchi-104744604.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, աբբաս արաղչի

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, աբբաս արաղչի

Բաժանորդագրվել

Արաղչիի պնդմամբ՝ Իսրայելը լայնածավալ արշավ է իրականացրել, որպեսզի ԱՄՆ վարչակազմին խաբեությամբ ներքաշի ակնհայտ պարտվողական պատերազմի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իսրայելն ԱՄՆ հարկատուների փողերն օգտագործում է իրեն քննադատողներին լռեցնելու համար: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա գրառում է արել X սոցցանցում՝ կցելով «Time» ամսագրի հրապարակման սքրինշոթը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը ղեկավարում է իսրայելական ազդեցության գործողությունը, որի թիրախը «Make Amerika Great Again» շարժման կողմնակիցներն են:

«Ամերիկացիներին զգուշացնում են օտարերկրյա ազդեցության մասին։ Իսկ իսրայելական լայնածավալ արշա՞վը, որի նպատակն է ԱՄՆ վարչակազմին խաբեությամբ ներքաշել սեփական ընտրությամբ ակնհայտ պարտվողական պատերազմի մեջ։ Ինչն ավելի վատ է՝ Իսրայելն օգտագործում է ամերիկացի հարկատուների դոլարները, որպեսզի ԱՄՆ-ում լռեցնի ցանկացած քննադատողի», – գրել է Արաղչին։

Նա նաև հայտարարել է, որ շուտով այդ ամենը կփլուզվի։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment