Աղիքային վարակը ոտքի է հանել մարդկանց. բյուրեղավանցիները բողոքի ակցիա են անում

Բաժանորդագրվել

Պոլիկլինիկայից հատնել են, որ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավով բուժառուների հոսքը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաքապետարանի մոտ: shamshyan.com-ը գրում է, որ հավաքվածները Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի համայնքների բնակիչներն են, որոնք համայնքապետ Հակոբ Բալասանյանից պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում ցուցաբերել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել: Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:

«Լրիվ բարձիթողի վիճակ է, լրիվ քարե դար։ Թեև նույնիսկ քարե դարում ջրից նման թունավորման դեպքեր չէին լինի։ Սա արդեն որերորդ դեպքն է՝ խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել էին նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, ինչն էլ դառնում է թունավորումների պատճառ»,- ասել է բնակիչներից մեկը:

Կայքը գրում է, որ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում մինչև հիմա էլ շարունակվում է մարդկանց հոսքը, որոնք գանգատվում են ջերմության բարձրացումից, որովայնի շրջանում ցավերից։

Leave a comment