ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել․ CENTCOM

Բաժանորդագրվել

Իրանը ռմբակոծվում է հինգերորդ գիշերն անընդմեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք սկսելու մասին:

«Այսօր արևելյան ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 22:00-ին) ԱՄՆ-ի զինված ուժերն Իրանին հարվածների նոր ալիք են սկսել՝ հինգերորդ գիշերն անընդմեջ՝ իրանական ռազմական ներուժի հետագա թուլացման նպատակով», – ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment