Թբիլիսիում քննարկվել են Հայաստանից ապրանքների արտահանման հարցեր

https://arm.sputniknews.ru/20260716/tbilisium-qnnarkvel-en-hajastanic-apranqneri-artahanman-harcer-104716237.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104715685_0:0:2048:1536_1920x0_80_0_0_3efc8c66f6ecfc71cab33c2eaf9b7df6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաստանի հանրապետություն, հայաստան, արտահանում

վրաստանի հանրապետություն, հայաստան, արտահանում

Բաժանորդագրվել

Հանդիպմանը մասնակցել են վրացական խոշոր մեծածախ առևտրային ցանցերի վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թբլիսիում վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ Վրաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը քննարկել է արտահանման և նոր գործարար կապերի հաստատման հարցը։

Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս աշխատանքային հանդիպում–-քննարկումը կայացել է Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որը նվիրված էր Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակցել են վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիայի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։

Ներկայացվել են Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկները, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկը, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալները։

Leave a comment