Նավուր-Բերդ ճանապարհի 11.3 կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
Տավուշի մարզով անցնող Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում (կմ42+100(40+606)-կմ51+900) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։
Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։