Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան

Ադրբեջանի Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսին Հայաստան է արտահանվել 1,39 տոննա պլաստիկե շինանյութեր՝ 5,910 դոլար արժողությամբ։

2026 թվականի հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,640 հազար  դոլարի ապրանքներ։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։ Հունիսին Հայաստանից Ադրբեջան որևէ առաքում տեղի չի ունեցել։

Ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 24,661,000,000 դոլարի, ինչը 1,1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանումը կազմել է 16,320,000 դոլար, իսկ ներմուծումը՝ 8,341,000 դոլար։ Տարվա ընթացքում արտահանումն աճել է 26,7%-ով, իսկ ներմուծումը՝ 27,6%-ով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment