Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրիյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլ ասուլիսում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ՝ հատկապես հաշվի առնելով Սև ծովում վերջին զարգացումները:


«Մենք չենք ցանկանում, որ պատերազմը հասնի Սև ծով»,- նշել է նա՝ հավելել՝ նավահանգիստների, լցանավերի, ձկնորսական նավերի թիրախավորումը և քաղաքացիական անձանց վտանգի ենթարկելն անընդունելի է:


Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ հակամարտությանը վերջ դնելու նոր լուծումներ են որոնվում: Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ընդգրկում են ցամաքային, ծովային և օդային բաղադրիչներ, և Թուրքիան համաձայնել է առաջնորդել ծովային բաղադրիչը:


Իր հերթին, Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի: Նա հավելել է՝ Կիևը որպես Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման գլխավոր վայրերից է դիտարկում Թուրքիան:

Դիտումների քանակ2

Leave a comment