Հունաստանը դեմ է արտահայտվել Եվրոպական միության 21-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթին, որը ներառում է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) երրորդ երկրներ տեղափոխման արգելք, «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ դրա պատճառը հունական բիզնեսի շահերն են:
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Աթենքը արգելափակել է նոր սահմանափակումները՝ «Դինագաս» նավագնացության ընկերությունը պաշտպանելու համար: Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ռուսական ՀԲԳ-ի տարանցման արգելքը գործնականում կոչնչացնի ընկերությունը:
«Դինագաս»-ը մասնագիտանում է Արկտիկայում գտնվող Յամալի ՀԲԳ գործարանից հում նավթի տեղափոխման մեջ, և նրա 27 ՀԲԳ փոխադրող նավատորմի մեկ երրորդը մասնագիտացված Arc7 սառցե դասի տանկերներ են, որոնցից յուրաքանչյուրը արժե մոտ 300 միլիոն դոլար: Հունաստանը շեշտում է, որ ընկերությունը չի կարողանա օգտագործել այս նավերը այլ երթուղիներով և ստիպված կլինի վաճառել դրանք ոչ արևմտյան գնորդներին։
Հուլիսի 13-ին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների ցանկը կներառի 250 կետ։ Ակնկալվում է, որ այն կներառի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների դեմ պատժամիջոցներ, ռուսական նավթի գնի առաստաղի ժամանակավոր սառեցում և ներմուծման սահմանափակումներ։