Մոսկվան շնորհակալ է Անկարային Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար և բաց է մնում երկխոսության համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
– Բանակցությունները վերսկսելու անմիջական հեռանկարներ չկան, բայց Ռուսաստանը բաց է մնում այս ուղու համար։
– Կրեմլը զուգահեռներ չի անցկացնի Իրանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի միջև. յուրաքանչյուր հակամարտություն եզակի է։ Կարևոր չէ, թե ով է ղեկավարում Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը. գլխավորն այն է, որ Կիեւում կա մեկը, ով կարող է որոշում կայացնել, որը կհանգեցնի կարգավորման։
– Շատ հակամարտություններ չեն կարող լուծվել «գործարքի» միջոցով, ինչպես այն սովորաբար անվանում են ԱՄՆ-ում. դա պահանջում է երկար, բարդ և համապարփակ կարգավորման գործընթաց։ Կիեւը լավ գիտակցում է կարգավորման հասնելու համար անհրաժեշտ որոշումները։