https://arm.sputniknews.ru/20260716/datakhazutjuny-pndum-e-araratcementy-hanqardjunahanum-e-irakanacrel-khakhtumnervov-104693171.html
Դատախազությունը պնդում է` «Արարատցեմենտը» հանքարդյունահանում է իրականացրել խախտումներով
Դատախազությունը պնդում է` «Արարատցեմենտը» հանքարդյունահանում է իրականացրել խախտումներով
Sputnik Արմենիա
Դատախազը քննչական մարմին հաղորդում է ներկայացրել գույքահարկի գծով պարտավորությունները և տարեկան վարձավճարները չկատարելու նպատակով։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T14:49+0400
2026-07-16T14:49+0400
2026-07-16T14:49+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
արարատցեմենտ
գագիկ ծառուկյան
հանքարդյունաբերություն
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի իրականացրած հանքարդյունահանման գործընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Կառույցից նշում են, որ այդ խախտումները հայտնաբերվել են պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում։Նշվում է, որ հուլիսի 16-ին դատախազը հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին։ Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությունները շարունակվում են:
2026
Լուրեր
am_HY
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան, հանքարդյունաբերություն, խախտում
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան, հանքարդյունաբերություն, խախտում
Դատախազը քննչական մարմին հաղորդում է ներկայացրել գույքահարկի գծով պարտավորությունները և տարեկան վարձավճարները չկատարելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի իրականացրած հանքարդյունահանման գործընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Կառույցից նշում են, որ այդ խախտումները հայտնաբերվել են պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում։
«Ընկերությունը 2008 թվականից տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր: Այնուհետև «Արարատցեմենտը», տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտել է ՀՀ օրենսդրությունը, իրականացրել ապօրինի ընդերքօգտագործում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հուլիսի 16-ին դատախազը հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին։ Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությունները շարունակվում են: