Վաշինգտոնը նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով 25% սակագին կսահմանի բրազիլական ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակին (USTR) 25% սակագին սահմանել բրազիլական ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա։ Պատճառների վերաբերյալ կասկած չպետք է լինի. նախագահ Լուլան [Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվա] և նրա կառավարությունը բանակցություններ են վարել ԱՄՆ-ի հետ անբարեխղճորեն», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։
Պետքարտուղարը նշել է, որ դա Սիլվայի տնտեսական քաղաքականությունը «վատ է ամերիկացիների և բրազիլացիների համար»։
«Անցած մեկ տարվա ընթացքում Լուլան իր եսը դրել է բրազիլացի ժողովրդի բարեկեցության համար համաձայնության հասնելուց վեր, և այս սակագները դրա գինն են», – հայտարարել է Ռուբիոն։