https://arm.sputniknews.ru/20260716/tvjalneri-bazaji-shnvorhiv-hajastanum-elektrvonajin-fajlery-kpvokharinen-pastatghterin–104691130.html
Տվյալների բազայի շնորհիվ Հայաստանում էլեկտրոնային ֆայլերը կփոխարինեն փաստաթղթերին
Տվյալների բազայի շնորհիվ Հայաստանում էլեկտրոնային ֆայլերը կփոխարինեն փաստաթղթերին
Sputnik Արմենիա
Համակարգային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, էլցանցեր և այլն) նույնպես կկարողանան տվյալներ ստանալ… 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T13:35+0400
2026-07-16T13:35+0400
2026-07-16T13:36+0400
անձնական տվյալներ
էլեկտրոնային ծառայություններ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81747134_0:0:1600:900_1920x0_80_0_0_8972e31f3aa20f03589a5922009f800a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը սահմանել է պետական տվյալների բազայի միասնական ստանդարտ, որը կօգտագործվի ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ բոլոր տվյալները մուտքագրելու համար։ՀՀ թվային համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պետական ծառայություններ մատուցելիս էլեկտրոնային ֆայլերն ապագայում կփոխարինեն փաստաթղթերին։Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, տեղեկատվության յուրաքանչյուր միավոր (օրինակ՝ առանձին վերցված անհատի անձնական տվյալները) տվյալների բազա կմուտքագրվի միայն մեկ անգամ։ Դրանից հետո ցանկացած պետական մարմին այլևս կարիք չի ունենա փաստաթղթեր պահանջել անձից. դրանք կստանա բազայից։Համակարգային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, էլցանցեր և այլն) նույնպես կկարողանան տվյալներ ստանալ հաճախորդների հետ իրենց աշխատանքի համար։Որոշման նախագծում հատուկ նշվում է, որ պետական տվյալների բազայից ստացված փաստաթղթերի էլեկտրոնային քաղվածքները ոչ պակաս իրավական ուժ ունեն, քան բուն փաստաթղթերը։ Սրա շնորհիվ պետական մարմինները և մասնավոր ընկերությունները կարիք չեն ունենա քաղաքացիներից «ամեն դեպքում» փաստաթղթերի բնօրինակներ պահանջել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81747134_81:0:1490:1057_1920x0_80_0_0_23678f16ab424c49d789ef2b6ffc94e0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնական տվյալներ, էլեկտրոնային ծառայություններ, հհ կառավարություն
անձնական տվյալներ, էլեկտրոնային ծառայություններ, հհ կառավարություն
13:35 16.07.2026 (Թարմացված է: 13:36 16.07.2026)
Բաժանորդագրվել
Համակարգային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, էլցանցեր և այլն) նույնպես կկարողանան տվյալներ ստանալ հաճախորդների հետ իրենց աշխատանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը սահմանել է պետական տվյալների բազայի միասնական ստանդարտ, որը կօգտագործվի ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ բոլոր տվյալները մուտքագրելու համար։
ՀՀ թվային համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պետական ծառայություններ մատուցելիս էլեկտրոնային ֆայլերն ապագայում կփոխարինեն փաստաթղթերին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, տեղեկատվության յուրաքանչյուր միավոր (օրինակ՝ առանձին վերցված անհատի անձնական տվյալները) տվյալների բազա կմուտքագրվի միայն մեկ անգամ։ Դրանից հետո ցանկացած պետական մարմին այլևս կարիք չի ունենա փաստաթղթեր պահանջել անձից. դրանք կստանա բազայից։
Համակարգային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, էլցանցեր և այլն) նույնպես կկարողանան տվյալներ ստանալ հաճախորդների հետ իրենց աշխատանքի համար։
Որոշման նախագծում հատուկ նշվում է, որ պետական տվյալների բազայից ստացված փաստաթղթերի էլեկտրոնային քաղվածքները ոչ պակաս իրավական ուժ ունեն, քան բուն փաստաթղթերը։ Սրա շնորհիվ պետական մարմինները և մասնավոր ընկերությունները կարիք չեն ունենա քաղաքացիներից «ամեն դեպքում» փաստաթղթերի բնօրինակներ պահանջել։