ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարված են հասցրել Պարսից ծոցում գտնվող նավթատարին, որը, ըստ Վաշինգտոնի, ուղևորվում էր դեպի Իրանի նավահանգիստներից մեկը։
CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ «այսօր շարքից հանվել է նավթատար նավը, որը շարժվում էր դեպի Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից մեկը»։
Ամերիկյան կողմը պնդում է, որ նավը անտեսել է բազմաթիվ նախազգուշացումներ և փորձել է խախտել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։
«Արդյունքում ամերիկյան ինքնաթիռը հրթիռ է արձակել նավի խողովակի ուղղությամբ՝ շարքից հանելով այն և կանխելով դրա շարժը դեպի Իրան»,– նշվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։