ԱՄՆ փոխնախագահը խոսել է Իսրայելը, Ջեֆֆրի Էպշտեյնի մասին

«Իսրայելը պարտվում է ԱՄՆ-ում հասարակական կարծիքի համար պայքարում: Դա պարզ և ակնհայտ փաստ է։ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է դա։ Դա պարզ և ակնհայտ փաստ է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Վենսը նաև անդրադարձել է հանգուցյալ ֆինանսիստ, սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնին։

«Այո, «Մոսսադը», ԿՀՎ-ն կամ որևէ այլ խորը պետական ​​կառույց՝ լինի դա ԱՄՆ-ում, թե Իսրայելում… Նա հստակ կապեր ուներ ԱՄՆ հետախուզության ամենաբարձր մակարդակների հետ։ Եվ նա հստակ կապեր ուներ իսրայելական հետախուզության ամենաբարձր մակարդակների հետ», – ասել է ԱՄՆ փոխնախագահը փոդքասթեր Ջո Ռոգանի հետ հարցազրույցում։

Փոխնախագահը նշել է «շատ գաղտնի և չափազանց լավ ֆինանսավորվող իսրայելական ազդեցության արշավի» գոյության մասին, որը «ձգտում է շարունակել և ընդլայնել ռազմական գործողությունները Իրանի դեմ»։

Ըստ նրա՝ այս արշավը նպատակ ունի խափանել Թեհրանի հետ հնարավոր բանակցություններն ու մեծացնել ճնշումը ԱՄՆ վարչակազմի վրա։ Սակայն Վենսը չի մեղադրել Իսրայելին, այլ խոսել է առանձին կառույցների և ազդեցության խմբերի մասին։

Խոսելով Թել Ավիվի հետ հարաբերությունների մասին՝ Վենսն իրեն բնութագրել է որպես «բանական կենտրոն» Իսրայելի անվերապահ կողմնակիցների և հակառակորդների միջև։ Նա հավելել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, բայց ինչպես Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան. երկու կողմերն էլ որոշ հարցերում համաձայն են, բայց մյուսների հարցում՝ անհամաձայն։

Leave a comment