https://arm.sputniknews.ru/20260716/tsarukjani-ynkerutjunnerum-katarvats-bacahajtumnery-himqer-unen-pek-nakhagah-104688246.html
Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն. ՊԵԿ նախագահ
Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահի խոսքով` Ծառուկյանի ընկերություններում բոլոր բացահայտումները հիմնավորումներ ու հաշվարկներ ունեն։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T12:25+0400
2026-07-16T12:25+0400
2026-07-16T12:27+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդվարդ հովհաննիսյան (պեկ նախագահ)
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683878_0:0:1600:901_1920x0_80_0_0_625b56c4bea7f6152b2c1cf2e6cc52a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Լրագրողի հարցին, թե ՊԵԿ–ը հայտարարում է, որ խուզարկությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերել հարկերը թաքցնելու վերաբերյալ, մինչդեռ օրինակ «Մուլտի Վելնեսը» հերքում է այդ մեղադրանքները, նշեց որ բոլոր հիմքերն առկա են։ՊԵԿ նախագահն այլ հարցերի չի պատասխանել, նշելով որ շտապում է կառավարության նիստին։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683878_153:0:1576:1067_1920x0_80_0_0_d8a92ced53f0aef25fbe4d30347eeb08.jpg.webp
պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդվարդ հովհաննիսյան (պեկ նախագահ), գագիկ ծառուկյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդվարդ հովհաննիսյան (պեկ նախագահ), գագիկ ծառուկյան
ՊԵԿ նախագահի խոսքով` Ծառուկյանի ընկերություններում բոլոր բացահայտումները հիմնավորումներ ու հաշվարկներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Լրագրողի հարցին, թե ՊԵԿ–ը հայտարարում է, որ խուզարկությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերել հարկերը թաքցնելու վերաբերյալ, մինչդեռ օրինակ «Մուլտի Վելնեսը» հերքում է այդ մեղադրանքները, նշեց որ բոլոր հիմքերն առկա են։
«Բոլոր ստուգումները ժամանակին արված են եղել, բոլոր բացահայտումները հիմքեր ունեն, հիմնավորումներ ու հաշվարկներ ունեն, ընդհուպ իրենց հետ քննարկված են»,- նշեց նա։
ՊԵԿ նախագահն այլ հարցերի չի պատասխանել, նշելով որ շտապում է կառավարության նիստին։