VK-ն RuStore հավելվածների խանութի 100%-ը վաճառում է Դմիտրի Պանկրուշեւին

Ռուսական VK ընկերությունը RuStore հավելվածների խանութի 100%-ը վաճառում է մշակողի գործադիր տնօրեն Դմիտրի Պանկրուշեւին։

RuStore-ը դարձել է Ռուսաստանում Android օգտատերերի համար անհրաժեշտ ծառայություններին մուտք գործելու միակ կետ և հավելվածների մշակողների համար արդյունավետ հարթակ։

«RuStore թիմը կշարունակի ակտիվորեն ներդնել արտադրանքի թարմացումներ, ճկուն կերպով զարգացնել ֆունկցիոնալությունը և ապահովել հավելվածների խանութի կայուն գործունեությունը օգտատերերի, մշակողների և գործընկերների համար»,- հայտնել է կառույցը։

Leave a comment