Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ reuters

«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։

Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը, Reuters փոխանցմամբ, օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է պնդել, որ մինչև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։

Leave a comment