https://arm.sputniknews.ru/20260716/karavarutjuny-hastatec-tripp-hamadzajnagri-vaveracman-nakhagitsy-erb-kavartvi-gvortsyntacy-104686891.html
Կառավարությունը հաստատեց TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը. ե՞րբ կավարտվի գործընթացը
Կառավարությունը հաստատեց TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը. ե՞րբ կավարտվի գործընթացը
Sputnik Արմենիա
TRIPP զարգացման ընկերությունում ՀՀ–ն կունենա 26% բաժնեմաս, ԱՄՆ–ն` 74%։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:34+0400
2026-07-16T11:34+0400
2026-07-16T11:34+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
կառավարություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88124300_0:0:1100:619_1920x0_80_0_0_83523be26bdc461ee7ec8a6bb448c383.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։Նախարարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կկարողանա առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ։«TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնելու գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ–ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,– մանրամասնեց Միրզոյանը։Միրզոյանը կրկին շեշտեց, որ նախագիծը կնպաստի տարածաշրջանային ու գլոբալ առևտրի զարգացմանն ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։Նշենք, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։Կառավարության այս որոշումից հետո նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88124300_140:0:965:619_1920x0_80_0_0_05232cc1284c7c22f267294cb599eb49.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), կառավարություն, արարատ միրզոյան
հայաստան, թրամփի ուղի (tripp), կառավարություն, արարատ միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունում ՀՀ–ն կունենա 26% բաժնեմաս, ԱՄՆ–ն` 74%։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Առաջ անցնելով՝ ուզում եմ ասել, որ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ` բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,– կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կկարողանա առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ։
«TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնելու գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ–ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,– մանրամասնեց Միրզոյանը։
Միրզոյանը կրկին շեշտեց, որ նախագիծը կնպաստի տարածաշրջանային ու գլոբալ առևտրի զարգացմանն ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։
Նշենք, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։
Կառավարության այս որոշումից հետո նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։
Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։