«Ես Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում»․ Թրամփը խոսել է պատերազմի, Իրանի, Իսրայելի, Լիբանանի, Սիրիայի մասին

«Ես Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում։ Չեմ ուզում մանրամասնել, բայց դա հետևյալն է. «Վլադիմիր, ժամանակն է, որ դու դադարեցնես։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»։ Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։

– Չեմ կարծում, որ որևէ մեկը երբևէ կկարողանա ասել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ [Իրանի Մինաբի դպրոցի վրա հարվածը]։ Հնարավոր է նաև, որ ձեր ունեցած պատկերները ստեղծված լինեն արհեստական ​​բանականության կողմից։ Չեմ կարծում, որ կարող է լինել վերջնական զեկույց։

– Լավ կլիներ, եթե Իսրայելը դուրս գար Լիբանանի և Սիրիայի հարավային մասերից։ [Սիրիայի նախագահ] Ահմեդ ալ-Շարաան կցանկանար մտնել և ոչնչացնել «Հըզբոլլահին»։ Ես մտածում եմ նրան կանաչ լույս վառելու մասին։

– Ես կարծում էի, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը հնարավոր է, երբ մենք սկսեցինք «Էպիկական ցասում» գործողությունը։ Ես պատկերացում անգամ չունեի, որ իրանական ռեժիմը պատրաստ կլինի սպանել 52,000 կամ նույնիսկ ցանկացած մարդու։

Leave a comment