«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում, Ղազախստանից հաղորդում էր Factor TV-ի թղթակիցը։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը պատրաստվում է ղազախական «Ելիմայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։

«Ելիմայ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 16-ին Սեմեյի «Սպարտակ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը։ «Ալաշկերտի» ու «Ելիմայի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment