Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրում է․
Այս իշխանությունների օրոք բանակ զորակոչվելը, դարձրին պատժելու գործիք, օրինակ` մարդուն, որը մի քանի օրով Հայաստան է ժամանում՝ հարազատի հուղարկավորությանը կամ հարսանիքին մասնակցելու, կամ սեփական ծնունդը հարազատների հետ նշելու համար, օդանավակայանում ՌՈ աշխատակիցները ծանուցագիր հանձնում Զինկոմներ ներկայանալու համար։ նախընտրական շևջանում ասում էին ընտրություններով է պայմանավորված:
Հիմա էլ ընտրություններն ավարտվել են:
Մինչդեռ բանակում ծառայելը, թեկուզ 25 օր, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է լինի ոչ թե պատիժ, հետապնդում կամ վախի պատճառ, այլ պատիվ՝ իր երկրի բանակում ծառայելու և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Դրան հասնելու համար համապատասխան հսկայածավալ աշխատանք է պետք կատարել: Որպեսզի դա լինի անխոս գիտակցում, ոչ թե քարոզչության կարճ արդյունք:
Բանակը պետք է լինի հայրենիքի պաշտպանությանը ծառայելու պատիվ, ոչ թե իշխանության ձեռքում քաղաքացուն պատժելու գործիք