Նոյեմբերից «Շիրակ ավիան» ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ

Բաժանորդագրվել

Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Նոյեմբերից «Շիրակ ավիա» ավիաընկերությունն ուղիղ և կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ավիաընկերությունից։

Նոյեմբերի 1-ից սկսած շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, կիրականացվեն Երևան-Դենպասար (Բալի)-Երևան չվերթերը՝ լիցքավորման նպատակով Դաքքայում (Բագլադեշ) 45 րոպե տևողությամբ տեխնիկական վայրէջքով։ Իսկ ամեն հինգշաբթի կիրականացվի Երևան-Փհուկետ (Թաիլանդ)-Երևան չվերթը՝ Դաքքայում (Բագլադեշ) տեխնիկական վայրէջքով․ առաջինը չվերթը նոյեմբերի 5-ին է։

«Շիրակ ավիա» ընկերությունը սկսել է Երևան–Տաշքենդ չվերթեր իրականացնել
Նոյեմբերի 7-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվի Երևան-Մալե (Մալդիվներ)-Երևան չվերթը՝ տեխնիկական վայրէջքով Մասկատում (Օման)։

Չվերթերը կիրականացվեն ավիաընկերության նոր՝ «Boeing 737-800» ինքնաթիռով։

Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։

Leave a comment