Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝
-
128 միլիոն դրամ, -
HYUNDAI SONATA 2.0 մակնիշի տրանսպորտային միջոց, -
KIA SPORTAGE 2.0 I մակնիշի տրանսպորտային միջոց, -
TOYOTA CAMRY 3.5 մակնիշի տրանսպորտային միջոց, -
VAZ 21121 մակնիշի տրանսպորտային միջոց:
Դիտումների քանակ94