https://arm.sputniknews.ru/20260715/kuzei-ajd-hatkutjuny-chunenal-inchn-e-matnum-simvon-abgarjani-haj-linely-104652536.html
Կուզեի այդ հատկությունը չունենալ․ ի՞նչն է մատնում Սիմոն Աբգարյանի հայ լինելը
Կուզեի այդ հատկությունը չունենալ․ ի՞նչն է մատնում Սիմոն Աբգարյանի հայ լինելը
Sputnik Արմենիա
Աբգարյանը կարծում է, որ աշխարհի կարող հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, որ հայ ժողովուրդը երկրագնդի վրա իր արժանի տեղն ունենա։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T16:40+0400
2026-07-15T16:40+0400
2026-07-15T16:40+0400
սիմոն աբգարյան
տեսանյութեր
տեսանյութ
ֆիլմ
մշակույթ
հայ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104651354_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b3e0fc32644db59f05a4deb62bbfa60c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայկական ինքնությունը հնարավոր չէ ջնջել, հանել, այն միևնույնն է՝ արտահայտվում է ու բացահայտում քո հայ լինելը։ Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) կինոսերների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ֆրանսահայ դերասան, թատերագիր և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչն է «մատնում» նրա հայ լինելը։Հանդիպման ընթացքում Աբգարյանը խոսեց նաև այն դերի ու տեղի մասին, որ հայ ժողովուրդը պետք է ունենա աշխարհում։ Նա շեշտում է՝ մենք հարուստ պատմությամբ, մշակույթով ժողովուրդ ենք և մեծ ներուժ ունենք, սփյուռքի հեղինակավոր, մեծահարուստ հայերը պետք է այդ ներդրումն ունենան՝ օգնելով, որ հայ ժողովուրդն այս երկրագնդի վրա զբաղեցնի այն տեղը, որին արժանի է։Աբգարյանը նաև անդրադարձավ իր դերերին՝ անկեղծանալով, որ «Կազինո Ռոյալ» (Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից– խմբ․) ֆիլմում 10-օրյա նկարահանման համար 100 հազար դոլար է ստացել, որն այն ժամանակ շատ մեծ գումար էր (ֆիլմը նկարահանվել է 2006թ․– խմբ․)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104651354_378:0:1818:1080_1920x0_80_0_0_44cb27c31f2e294b52b418ffc433691a.jpg.webp
սիմոն աբգարյան, տեսանյութեր, տեսանյութ, ֆիլմ, մշակույթ , հայ, հայաստան, видео
սիմոն աբգարյան, տեսանյութեր, տեսանյութ, ֆիլմ, մշակույթ , հայ, հայաստան, видео
Աբգարյանը կարծում է, որ աշխարհի կարող հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, որ հայ ժողովուրդը երկրագնդի վրա իր արժանի տեղն ունենա։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայկական ինքնությունը հնարավոր չէ ջնջել, հանել, այն միևնույնն է՝ արտահայտվում է ու բացահայտում քո հայ լինելը։ Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) կինոսերների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ֆրանսահայ դերասան, թատերագիր և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչն է «մատնում» նրա հայ լինելը։
«Չեմ կարող ասել, թե մատնում է, բայց ես ողբերգությունը լավ եմ հասկանում։ Խոսքը որակով գրված ողբերգության մասին է․․․ Կուզեի դա չզգալ, կուզեի այդ հատկությունը չունենալ, բայց պատերազմ, կորուստ, բաժանում, ցավ՝ դրանք իմ սրտում տեղ են գտնում, ես զգում եմ դրանք»,- ասաց Աբգարյանը՝ ընդգծելով, որ այդ զգացողությամբ և ըմբռնումով է նաև նկարահանվել Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմում։
Հանդիպման ընթացքում Աբգարյանը խոսեց նաև այն դերի ու տեղի մասին, որ հայ ժողովուրդը պետք է ունենա աշխարհում։ Նա շեշտում է՝ մենք հարուստ պատմությամբ, մշակույթով ժողովուրդ ենք և մեծ ներուժ ունենք, սփյուռքի հեղինակավոր, մեծահարուստ հայերը պետք է այդ ներդրումն ունենան՝ օգնելով, որ հայ ժողովուրդն այս երկրագնդի վրա զբաղեցնի այն տեղը, որին արժանի է։
Աբգարյանը նաև անդրադարձավ իր դերերին՝ անկեղծանալով, որ «Կազինո Ռոյալ» (Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից– խմբ․) ֆիլմում 10-օրյա նկարահանման համար 100 հազար դոլար է ստացել, որն այն ժամանակ շատ մեծ գումար էր (ֆիլմը նկարահանվել է 2006թ․– խմբ․)։