Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ կժամանեին փրկարարներն ու պարեկները, տեղի ուժերով քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակների տակ։