Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի լայնածավալ տպագրությունը (ՎԻԴԵՈ)

Այս տարվա աշնանը ՀՀ քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ ժամանակակից կենսաչափական անձնագրեր և ID քարտեր․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- ասել է նախարարը։


Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա աշնանը ՀՀ քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ ժամանակակից կենսաչափական անձնագրեր և ID քարտեր։




Leave a comment