«Ոչ մեղադրյալ եմ, ոչ կասկածյալ եմ, ոչ վկա եմ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը կատարված խուզարկության մասին

«Ոչ մի բան չէին գտել, դրա համար 3 անչափահաս երեխաներիս հեռախոսները տարան, որտեղ միայն խաղեր էին և դպրոցական չատերը․ դե հո դատարկ դուրս չէին գալու տնից։ Տարան նաև նոթատետր, որտեղ ընդամենը 3 թուղթ էր լրացված, այն էլ կնոջս՝ հատուկ մանկավարժությանը վերաբերող նյութ էր»,- ճեպազրույցի ժամանակ խոսելով շաբաթներ առաջ իր բնակարանում կատարված խուզարկությունից, ասфс Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

«Այս պահին որևէ տեղեկություն չունեմ գործից, ոչ էլ կարգավիճակ ունեմ․ ոչ մեղադրյալ եմ, ոչ կասկածյալ, ոչ վկա, ես էլ չգիտեմ։ Խուզարկությունն իրականացվել է, ինչպես գրված էր թղթում, ըստ փաստական տվյալների»,- նշեс Սիմոնյանը

Leave a comment