ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հրապարակայնորեն Իրանի դեմ ռազմական գործողությունների արժեքը գնահատել է շուրջ 30 միլիարդ դոլար, սակայն ԱՄՆ ներքին գնահատականներով պատերազմի ընդհանուր ծախսերը կարող են կազմել 80-100 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ պաշտոնապես ներկայացված թվերը զգալիորեն ցածր են ներքին հաշվարկներից, որոնք ներառում են ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների, այլև դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը։
NBC-ն նշում է, որ ներքին գնահատականների համաձայն՝ Իրանի դեմ ռազմական արշավի իրական արժեքը կարող է հասնել 80-100 միլիարդ դոլարի, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է պաշտոնապես հայտարարված ցուցանիշը։