ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել

https://arm.sputniknews.ru/20260715/amn-n-irani-dem-harvatsneri-nvor-aliq-e-sksel-104646945.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99370034_29:0:772:557_1920x0_80_0_0_f5cf1cef70addb36108b9b43d5280dc6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, պատերազմ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Հարվածների նոր ալիքը կոչված է թուլացնելու Իրանի ռազմական հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Միացյալ Նահանգները այսօր Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել: Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Այսօր ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին – խմբ.) Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ», – ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում:

Նշվում է, որ հարվածների նոր ալիքը կոչված է թուլացնելու Իրանի ռազմական հնարավորությունները, որոնք երկիրն իբր օգտագործել է Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment