Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատոն, ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին:

Սեմ Չատոն Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի զարմիկն է։

Սեմը Չատոն այս մասն հայտնել է իր ինստագրամյան էջում: «Ինձ համար մեծ ուրախություն է հայտնելը, որ Էլլին և ես նշանվել ենք։ Եվ մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես առաջարկությունն արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանով»,- գրել է նա:

Էլեոնոր Էքսերջյանի հայրը հայտնի արվեստաբան, պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանն է, ով Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսոր է։ Էքսերջյանը ամուսնացած է «Financial Times» թերթի արվեստի քննադատ Սյուզան Մուրի հետ։ Էլեոնորան ևս Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։

Լինելով աբստրակտ նկարչուհի՝ Էլեոնորայի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվում է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Leave a comment