«Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե հնարավո՞ր է նա հրաժարվի ավագանու մանդատից և խորհրդարան էլ չգործուղվի, որովհետև խոցելի թեկնածու է, քրեական գործերով է անցնում։
«Ինձ թվում է՝ ձեզ էլ էին ասել, որ եթե ես չլինեի վարչապետ, դուք էլ կխոցվեք, ձեր հանդեպ էլ հետապնդումներ կսկսվեն»,- ասաց Առաքելյանը։
«Էս երկրում անխոցելի մարդ չկա, և չեմ եմ կարծում, որ դա ինչ որ նշանակություն ունի կամ այդ խոցելիությունը մեր ուժում քննարկման թեմա է, որովհետև մեր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, այսօր հետապնդման մեջ է և տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, եթե այդպես նայենք՝ մարդ չգնա՞ ԱԺ»,- հավելելց նա։