Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագրի վավերացմանն առնչվող որոշման նախագիծը


Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին» որոշման նախագիծը (հարց 15):


Որոշման նախագծում նշվում է. «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ Կառավարությունը որոշում է.


1.  Հավանություն տալ 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը  վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության Կառ­ա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը:


2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:


3. ՀՀ սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ ԱԺ:


4. ՀՀ ՍԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին՝ նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները»։

Դիտումների քանակ5

Leave a comment