Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն աշխատանք է առաջարկում քաղաքացիներին:
Կոմիտեի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացի, ցանկանո՞ւմ եք աշխատանքի անցնել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում։ Այդ նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում։
Հիշեցնենք, որ դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հուլիսի 29-ը ներառյալ ներկայացնել առցանց դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերը»: