Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Քաղաքականություն

15.07.2026 | 13:07

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի արևելյան մասում գտնվող Կերչ քաղաքը հուլիսի լույս 15-ի գիշերն ուկրաինական  ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնել է քաղաքի Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Իվան Կոշելը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ քաղաքի «կենսապահովման համակարգերը» գործում են պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրների հաշվին։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո թերակղզու հյուսիսարևմտյան և արևելյան շրջանների որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում է «Կրիմէներգո»-ի մամուլի ծառայությունը։

Ղրիմում ջրամատակարարումը նույնպես սահմանափակվել է ցանցում տեղի ունեցած խափանման պատճառով, հաղորդում է տեղական օպերատորը։ Վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Վերջին շաբաթներին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցնում բռնակցված Ղրիմի և Ուկրաինայի օկուպացված Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Հուլիսի 14-ին՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո, Սևաստոպոլում էլեկտրաէներգիայի անջատումներ են մտցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment