«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ սկզբնաղբյուրի՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. մահացածը Երևանի բնակիչ 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, որը նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին Թաիրով փողոցում գտնվող իր տնից։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a comment