ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ)

ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները գիշերը շարունակվել են։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է շարքից հանել Իրանի էլեկտրակայանները, եթե Թեհրանը սեղանի շուրջ չբանակցի։

Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հարվածներ են հասցվել նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքին, երկրի հարավ-արևմտյան Հովեյզե և հարավային Սիրիկ քաղաքներին։

ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանին գիշերային հարվածների տեսանյութը։

Երեկվանից Միացյալ Նահանգները վերականգնել է իրանական նավահանգիստների շրջափակումը և չորրորդ գիշերն անընդմեջ ավիահարվածներ է հասցրել երկրի տարածքին։

 

Leave a comment